Ներքին 5 տարի առաջ - 16:11 06-05-2021

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը, որ այն պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր։

«Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- ասել է նա, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ Այվազյանի՝ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը նախ և առաջ մարդու իրավունքների մասին է։ Եվ պատահական չէ, որ դեռևս փետրվարի 2-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանին։

«Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ 2020-ի հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, նրանք կարևորել են Մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը»,- նշել է արտգործնախարարի ԺՊ-ն՝ հավելելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Վերածնվող Հայաստանը» կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Որոշումը պայամանավորված է Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակով՝ ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի