Ուղիղ եթեր
Հիշաչարության դաս. ինչո՞ւ 2008-ին չէր հիշում ընտրակեղծիքի հիմնադրի մասին
copy image url

Հիշաչարության դաս. ինչո՞ւ 2008-ին չէր հիշում ընտրակեղծիքի հիմնադրի մասին

Միտք Ներքին 3 ժամ առաջ - 15:00 09-06-2025
Ինչպես ասում են՝ հետ նայելով, առաջ չես գնա։ Այս առումով՝ հիշաչարությունը չի նպաստում քաղաքական առաջընթացին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,- կիրակի, հունիսի 8-ին, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա այսպես է արձագանքել ՀՀ առաջին նախագահի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին աջակություն հայտնելուն։ Հունիսի 7-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին Բ-ի հետ զրույցի ընթացքում լիակատար աջակցություն է հայտնել Վեհափառ Հայրապետին, խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրակեղծարարության մասին չէր խոսում 2007-2008 թվկաններին, և ինչո՞ւ է հիշում հիմա։

Փաշինյանի քաղաքական ասպարեզ գալու հարցում նշանակալի ներդրում են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները։ Փաշինյանի աստղը փայլեց 2008-ին, ժողովուրդը նրան սիրեց, երբ վարում էր ընդդիմադիր նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի նախընտրական, հետընտրական հանրահավաքները։ Հետագայում՝ 2012-ին, նա ՀԱԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։

Այս տարիներին Փաշինյանը չէր հիշում, որ իր առաջնորդ Տեր-Պետրոսյանը ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն էր։ Չէր խոսում այս մասին, քանի որ նրա հովանավորյալն էր։ Իսկ հենց Առաջին նախագահը աջակցեց եկեղեցուն, Փաշինյանը հիշեց ընտրակեղծիքների մասին։

Փաշինյանի այս հայտարարությունից, ենթադրաբար, սարսափած են ՔՊ-ականները, որոնք անցյալում մեղքեր են գործել, ու դրանց մասին Փաշինյանը գիտի։ Եթե նա իր երբեմնի առաջնորդին մասին այդպիսի վատ բաներ է հիշում այսօր, ապա սարսափելի է պատկերացնելը, թե ի՞նչ կհիշի ու կհիշեցնի իր այսօրվա թիմակիցների մասին, որոնք վաղն այլ կարծիք կհայտնեն։ Առավել սարսափելի է պատկերացնելը, թե ինչ կհիշի նա, եթե Աննա Հակոբյանն այլ դիրքորոշում հայտնի, օրինակ՝ պաշտպանի եկեղեցուն։ Այս կանխատեսելի հեռանկարն է, հավանաբար, ստիպում Փաշինյանի թիմակիցներին, որ ինքնամոռաց, վատ բառերով հարձակվեն եկեղեցու, քաղաքական մրցակիցների վրա։

Իհարկե, գործընկերն իրավունք ունի դիրքորոշում փոխել, տարբեր կարծիք հայտնել, խզել գործընկերությունը, այլ գործընկեր գտնել։ Սակայն տարիներ հետո միմյանց քննադատելիս՝ գործընկերությունից առաջ կատարված մեղքերը հիշեցնելը հիշաչարության ցուցիչ է, կասկած է հարուցում, որ ընկերությունն անկեղծ չի եղել։

Կասկած չկա, որ 1995-1996-ին են տեղի ունեցել առաջին լայնածավալ ընրակեղծիքները։ Ավագները բազմաթիվ փաստեր, վկայություններ կարող են ներկայացնել որպես ապացույց։ Կասկած չկա նաև, որ 2007-2008-ին լրագրող, խմբագիր, նորաթուխ քաղաքական գործիչ Փաշինյանն այդ ընտրակեղծիքների մասին գիտեր, բայց լռում էր, քանի որ Տեր-Պետրոսյանի թիմում էր, որը հաղթելու իրական շանսեր ուներ։ Ենթադրելի է, որ նա 2007-ին ներել է Առաջին նախագահին այդ մեղքի համար։ Եթե ներել է, ապա ներկայում պետք է չհիշեցներ։ Իսկ եթե ներել-չներելու հարց չի էլ եղել, ապա ենթադրելի է, որ նա 2007-2008-ին ընտրակեղծիքը լավ բան էր համարում, իսկ հիմա՝ վատ։

Առաջին նախագահի՝ եկեղեցուն աջակցելուն անդրադառնալիս, Փաշինյանը կարող էր նրա արածի, ասածի վերաբերյալ քաղաքական գնահատական տալ, քաղաքական փաստարկներով, քաղաքական տրամաբանությամբ բացատրել աշխարհին, թե ինչո՞ւ է Առաջին նախագահը աջակցում եկեղեցուն։ Եվ ցավալի է, որ այս ամենի փոխարեն՝ նա հիշեցնում է 1995-1996-ի ընտրակեղծիքները։ Այստեղ էլ անհետևողականություն կա։ Եթե նա Գարեգին Բ-ին չի կարող դատի տալ կուսակրոնության ուխտը խախտելու համար, ապա Տեր-Պետրոսյանի դեմ կարող է հաղորդում տալ ընտրակեղծիքների համար։ Ինչո՞ւ չի անում, թե՞ բան էր՝ ասաց, էլի։

Կարճ ասած՝ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, թե հիշաչար է, բանավեճը կառուցում է հիշաչարության և անցյալի վրա, ենթադրաբար՝ անողոք է վարվելու նաև այսօրվա թիմակիցների հանդեպ, եթե նրանք վաղը հակառակ դիրքորոշում կհայտնեն։ Եվ քանի որ վարչապետի համար առաջնահերթ է «Կրթվելը նորաձև է» արշավը, ապա կարող է այնտեղ կարդալ հիշաչարության դաս, թե ինչ է հիշաչարությունը, ինչպես երբեմնի գործընկերներին հիշեցնել նրանց երբեմնի մեղքերն ու մոռանալ սեփական աղետալի սխալները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ