Ներքին 3 տարի առաջ - 16:45 28-01-2023

Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ էիր մինչեւ 2008-ի փետրվար հանրապետական մնացել․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։

Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեհնածու։

Բա դու, որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչո՞ւ էիր 1999-ից մինչեւ 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ-ի կողքը։

Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։

Այդ տեսակը ոչ կուսակցություն ունի, ոչ՝ առաջնորդ, ոչ՝ սկզբունք։

Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։

Բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին, Սասուն, չկասկածես»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի