ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ազատվել իր կարմիր Tesla-ից, որը գնել էր 2025 թվականի սկզբին՝ hաջակցություն Իլոն Մասկի ընկերության։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը վերջին շրջանում գժտվել են։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մասկը քննադատել է Թրամփի քաղաքականությունը մի շարք հարցերի վերաբերյալ։
Նա դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին, որոնք նախատեսում են բարձրացնել էլեկտրական մեքենաների հարկերը, ավելացնել ռազմական ծախսերը և խստացնել վերահսկողությունը արհեստական բանականության ոլորտում։