Ավելին 4 տարի առաջ - 23:28 27-09-2021

ԱՄՆ-ն հնարավոր է թույլ չտա Sputnik V-ով պատվաստվածների մուտքը երկիր․ The Washington Post

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են թույլ տալ մուտքը COVID-19- ի դեմ պատվաստված օտարերկրացիների համար, սակայն սահմանափակումներ կարող են մնալ ռուսական Sputnik V-ով պատվաստվածների դեպքում: Այս մասին հայտնում է The Washington Post- ը:

Միացյալ Նահանգները նախատեսում է թեթևացնել սահմանափակումները զբոսաշրջիկների լայն շրջանակի համար նոյեմբերից՝ առաջին անգամ կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց ի վեր:

Այնուամենայնիվ, մուտքի նոր ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի այն մարդկանց մուտքը, ովքեր ստացել են Ռուսաստանում մշակված Sputnik V պատվաստանյութի երկու դեղաչափ:

Հնարավոր է, որ հարյուր հազարավոր ռուսներ ընկնեն ԱՄՆ-ի սահմանափակումների տակ: 2019 թվականին Ռուսաստանի շուրջ 300 հազար քաղաքացի է այցելել Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է Ճամփորդական ասոցիացիան:

«Սա մեծ խնդիր է ռուս ճանապարհորդների և այլ երկրների այն մարդկանց համար, ովքեր ստացել են Sputnik V», - ասում է Վիրջինիա Համագործակցության համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջուդիթ Թվիգը:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF) բազմիցս կոչ է արել դադարեցնել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարի քաղաքականացումը՝ պատվաստանյութերի խտրականության միջոցով:

ԱՄՆ-ի նոր ծրագիրը պահանջում է, որ օտարերկրացիների մեծ մասը պատվաստվեն մի շարք գործակալությունների կողմից հաստատված պատվաստանյութերով: Արդյունքում, Pfizer և Moderna, չինական Sinopharm և Sinovac ընկերությունների պատվաստանյութերով պատվաստված մարդիկ կկարողանան մուտք գործել նահանգներ:

Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Դեղը մշակվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ, և ստացել է «Sputnik V» անվանումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քառյակի երկրները մտադիր են նվիրաբերել COVID-19- ի դեմ պատվաստանյութի 1,2 միլիարդ դոզա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու