Մամուլ 1 տարի առաջ - 08:19 07-06-2025

Նոր քրեական գործեր կլինեն. Հրապարակ

Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։ Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը եւ Նոյեմբերի 9-ը «պոռթկում» էին, եւ չի բացառել, որ դա կարող է կրկնվել։ Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանային իրավապահները մեծ շուքով «պետական ահաբեկչությունը կանխելու» թատրոն բեմադրեն եւ ձերբակալեն դաշնակցական գործչին՝ այդպիսով կանխելով նմանատիպ հայտարարությունները, առավել եւս՝ փորձերը։

Եթե մի քանի անհասկանալի խոպանչիների ցուցմունքով պատերազմի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն արդեն գրեթե մեկ տարի կալանավորված է՝ հորինված մեղադրանքով, ոչինչ չի խանգարի, որ ՀՅԴ նախկին ներկայացուցչին էլ բանտ ուղարկեն։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի