Մամուլ 4 տարի առաջ - 08:28 11-11-2021

Իշխանությունն ունի նաև պահեստային տարբերակ․ ընտրությունների հենց շեմին կարող են իրենց համար առավել վտանգավոր մրցակից ուժերի առաջին համարների նկատմամբ քրեական գործեր հարուցել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին էլ ավելի մոբիլիզացված է հանդես գալիս։ Դրա համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, օգտագործում են հնարավոր ու անհնար գործիքները, այդ թվում՝ «ցանցային» համակարգով իրենց ապահովագրելը։ Զուգահեռ՝ արդեն իսկ գործի է դրվում վարչական ռեսուրսն իր տարբեր դրսևորումներով:

Այս ամենի հետ մեկտեղ, մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն ունի նաև պահեստային տարբերակ, համաձայն որի, ընտրությունների հենց շեմին կարող են անցնել Նիկոլ Փաշինյանի սիրելի «գործիքակազմին», այն է՝ իրենց համար առավել վտանգավոր մրցակից ուժերի առաջին համարների նկատմամբ քրեական գործեր «կարելուն»։ Բանն այն է, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն արդեն իսկ, կարելի է ասել, պարտված է, իսկ մի շարք համայնքներում մրցակից քաղաքական ուժերն այնպիսի թեկնածուներ են առաջադրել, որ արդար ընտրություններով նրանց հաղթելը պարզապես շատ բարդ է լինելու»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին