Ներքին 1 տարի առաջ - 21:19 05-06-2025

50%-ից ավելի է վնասը, սաղ բերքը կարկուտը սրբեց, տարավ. Արթիկում փոխհատուցում չեն տվել

Արթիկ խոշորացված համայնքում տեղացած կարկուտից մեկ շաբաթ անց փոխհատուցում չի եղել։ Կարկուտից առավել վնասներ կրել են Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ Գեղանիստ գյուղերը։

Oragir.News-ը զրուցել է Արթիկ խոշորացված համայնքի գյուղերի վարչական ղեկավարների հետ։

«Մեր գյուղում վնասը կազմել է մոտ 10 %, համեմատաբար քիչ էր։ Հանձնաժողով է ստեղծվել և, որ գյուղերում եղել է վնասը, վնասները գույքագրվել են և ուղարկվել է Շիրակի մարզպետի աշխատակազմ։ Փոխհատուցում կլինի, գործը ընթացքի մեջ է։ Վնասի չափն է որոշվել»,- նշեց Արթիկ խոշորացված համայնքի Արևշատ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Պալոյանը։

Նահապետավան գյուղի վարչական ղեկավար Սեդրակ Մնոյանն էլ ասաց. «Կարկուտի տեղալուց հետո հանձնաժողովը եկել է գյուղ, ուսումնասիրություններ են կատարվել, բայց առայժմ խաբար չկա։ Ցորենի ցանքատարածությունները 50%-ով ջարդված են, այգիներն ու ծառերն են ջարդվել։ 22 րոպե կարկուտ է տեղացել, շատ խոշոր էր, մեծ վնասներ է հասցրել։ Բնության դեմ հեչ մարդ էլ չի կարող պայքարել»։

«Դեռ փոխհատուցում չի տրվել, բայց վնասները գույքագրվել են, չգիտենք գումարով, թե ինչ ձևով պտի լինի փոխհատուցումը»,- ասաց Հառիճի վարչական ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը։

Հիշեցնենք, որ նույն օրը Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ, վնասվել են Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցի տան տանիքները, արմատախիլ են եղել ծառեր։

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Սևակ Պետոյանն էլ Oragir.News-ին հայտնեց, որ Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցի տան տանիքի համար էլ դեռևս փոխհատուցում չի տրվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում