Ավելին 1 տարի առաջ - 17:18 05-06-2025

Կինը խեղդվել է որդուն փրկելու ժամանակ

Թաիլանդում ռուս զբոսաշրջիկ կինը վտանգի է ենթարկել իր կյանքը՝ փորձելով փրկել 10-ամյա որդուն, որը ջրում էր հայտնվել ալիքների պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել Կոհ Լան կղզու ափերին՝ Պատտայայի մերձակայքում։

Ըստ տեղեկությունների, երկու ռուս ընտանիքներ հանգստանալիս են եղել կղզում։ Երեխաները ընկերացել են և որոշել լողալ միասին, չնայած ուժեղ ալիքներին։ Որոշ ժամանակ անց երեխաները անհետացել են տեսադաշտից։ Նրանց փնտրելուց հետո երկու ծնողներ՝ մեկի հայրը և մյուսի մայրը, ջուրն են ցատկել։ Տղամարդը հաջողությամբ դուրս է բերել իր որդուն, ով որոշ ժամանակ անց սկսել է շնչել։ Երկրորդ տղային ափից նկատել և դուրս են բերել տեղացիներն ու չինացի զբոսաշրջիկները։

Երբ տղան արդեն ափին էր, ներկաները միայն այդ պահին են նկատել՝ նրա մայրը չկա։ Կինը, որը չգիտեր լողալ, սուզվել է ջրի տակ։ Նրան մի քանի րոպե անց դուրս են բերել անգիտակից վիճակում և անմիջապես սկսել սրտի մերսում անել՝ փորձելով վերականգնել շնչառությունը։

41-ամյա մայրը և նրա որդին շտապ տեղափոխվել են Պատտայայի հիվանդանոց։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար