Ներքին 1 տարի առաջ - 15:18 05-06-2025

Փաշինյանի ճնշման ներքո Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել․ Մետաքսե Հակոբյան

«Ցավոք՝ նախագահի ուղղակի թեկնածուներ չեն առաջադրվել որևէ խմբակցության կողմից, և այդ պատճառով դեռևս նախագահի լիազորությունները կատարում է Արցախի Ազգային Ժողովի նախագահը, և առաջին փուլում էդ գործընթացը տեղի չունեցավ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Արցախի նախագահի ընտրության հետաձգման հարցին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են։ Արցախի Սահմանադրությամբ՝ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո, սակայն մինչև օրս նախագահ չի ընտրվել։

Պատգամավորի խոսքով՝ այս պահին որևէ հստակ պատկեր չկա, որովհետև դեռևս քննարկումների փուլ է, և որևէ թեկնածուի առաջադրում չկա։ Ըստ նրա՝ ճնշումներ կան. «Գիտե՞ք, ես կարծում եմ, որ որևէ մեկի մոտ պիտի կասկած չլինի, որ ճնշումներն անընդմեջ եղել են, հատկապես՝ դրանք ուժեղացել են բռնի տեղահանումից հետո, մասնավորապես՝ նաև Արցախի Ազգային Ժողովի նախագահ ընտրելուց հետո։ Եվ իշխանությունները որևէ գործիքակազմ բաց չեն թողնում՝ խանգարելու համար Արցախի իշխանությունների կողմից ցանկացած գործողություն, որը վերաբերում է արցախցիների իրավունքներին»։

Մետաքսե Հակոբյանի մատնանշմաբ՝ օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումները և ճեպազրույցները հենց այդ մասին էին, որ ուղիղ ճնշում կա։

«Հիմնական պատճառը դա է, որ թեկնածուներ չեն առաջադրվել այսօր, որևէ խմբակցություն չի առաջադրել։ Բայց ես կարծում եմ, որ այս հարցադրումները պիտի ավելի շատ ուղղված լինեն ավելի մեծ խմբակցություններին, որովհետև նույնիսկ ճնշումների պարագայում ինձ համար, որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի, ընդունելի չէ հետքայլը»,- եզրափակեց Արցախի ԱԺ պատգամովորը։

Նշենք նաև, որ երեկ՝ հունիսի 4-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանչվել է Քննչական կոմիտե ու հարցաքննվել։ Մամուլում տեղեկատվություն է տարածվել, թե վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի կողմից 2023-ի սեպտեմբերին հրապարակավ կատարված հայտարարության, հետագայում ներկայացված հաղորդման հիման վրա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի