Ուղիղ եթեր
ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են. Քելոգ
copy image url

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են. Քելոգ

Արտաքին 1 օր առաջ - 18:47 04-06-2025
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։

«Ես (խմբ.՝ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի հետ) խոսել եմ անցած հանգստյան օրերին և կարծում եմ, որ դրանք պատրաստ են։ Դրանք կոչվում են «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենք - 2025», և ես կարծում եմ, որ նա (խմբ.՝ Գրեհեմը) արդեն պատրաստել է դրանք և պատրաստ է հրապարակել։ Եվ դրանք բավականին ծանր են»,- նշել է Քելոգը։

Օրինագիծը նախաձեռնել են Լինդսի Գրեհեմը և սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Խոսքը ռուսական նավթ, գազ, ուրան և այլ արտադրանք գնող երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 500%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հավանություն տալ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներին՝ Մոսկվային լիակատար հրադադարի «մղելու» համար։

«Նրանք դեռևս այլ կերպ չեն հասկանում։ Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է»,- հունիսի 2-ին հայտարարել էր Զելենսկին Ստամբուլում Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո։

ԱՄՆ-ի Կոնգրեսում հաստատումից հետո սահմանափակող միջոցները պետք է հաստատվեն Սպիտակ տան ղեկավարի կողմից։