Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:20 16-04-2025

ԱՄՆ-ն չի թուլացնելու պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. DW

ԱՄՆ-ն չի թուլացնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և չի կնքելու որևէ համաձայնագիր, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։

«Չեն լինի բանակցություններ, պայմանավորվածություններ կամ համաձայնագրեր, քանի դեռ այս կոտորածը չի դադարել»,– նշել է պաշտոնյան։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Բրյուսը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակմանը, որի հետևանքով մահացել էր 35 մարդ։ Ըստ նրա՝ դա նոր հարցեր է առաջացրել այն մասին, թե «ով է իրականում ուզում խաղաղություն և հրադադար»։

Բրյուսն Ուկրաինայի պատերազմն անվանել է «մսաղաց», որտեղ «ոչինչ չի փոխվել»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահ Բայդենի հատուկ բանագնացը՝ Քիթ Քելլոգը, խորհուրդ են տվել Դոնալդ Թրամփին զգուշությամբ մոտենալ Վլադիմիր Պուտինի «դիվանագիտական մտադրություններին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ