17-ամյա երիտասարդը դատապարտվել է տաքսու վարորդի սպանության համար
copy image url

17-ամյա երիտասարդը դատապարտվել է տաքսու վարորդի սպանության համար

Ավելին 1 օր առաջ - 13:11 04-06-2025
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում դատարանը 17-ամյա մի երիտասարդի դատապարտել է 9 տարի 9 ամսվա ազատազրկման՝ տաքսու կին վարորդի սպանության գործով։

Հանցագործությունը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Քննության տվյալներով՝ երիտասարդը դանակով հարձակվել է տաքսու կին վարորդի վրա, երբ մեքենայում գտնվել են նաև նրա երկու անչափահաս երեխաները։ Դրանից հետո նա գողացել է մեքենան և փախել։

Մեղադրյալը չի ընդունել մեղքը, սակայն դատախազությունը ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հիմք են հանդիսացել դատավճռի համար։

Նա պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։