Հունիսի 1. Գորիսում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Այսօր՝ հունիսի 1-ին, Գորիսում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Քաղաքի կենտրոնում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ նվիրված երեխաներին։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը քաղաքի կենտրոնը վերածվել էր տոնախմբության՝ լի ժպիտներով, գունավոր փուչիկներով։