Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 15:15 31-05-2025

Լոս Անջելեսում բացահայտվել է 30 միլիոն դոլար հափշտակած հայկական հանցախումբ․ Fox News

Լոս Անջելեսում ԱՄՆ Ներքին անվտանգության վարչությունը ձերբակալել է 14 հոգանոց հայկական հանցախումբ, որը կասկածվում է COVID-19-ի տնտեսական օգնության ծրագրերից շուրջ 30 միլիոն դոլարի հափշտակության մեջ։

Հանցախմբի ղեկավարն է Վահե Մարգարյանը, ով հանդես էր գալիս Ուիլյամ ՄըքԳրայան կեղծանունով։ Նա, ըստ նախաքննության, խումբը ղեկավարել է որպես կազմակերպված ցանց՝ ձևավորելով կեղծ ընկերություններ և ներկայացնելով կեղծ բանկային ու հարկային փաստաթղթեր՝ դաշնային վարկեր ու աջակցություն ստանալու նպատակով։

Դաշնային գործակալությունների տվյալներով՝ խումբը կապ է ունեցել նաև հանցավոր շրջանակների հետ։ Ձերբակալվածների թվում են նաև Սարգիս Սարգիսյանը (նույն ինքը՝ Սամուել Շոու), Մերի Բաբայանը (Mery Diamondz), Ֆելիքս Փարքերը և Աքսել Մարկարյանը։

Ձերբակալության ժամանակ խուզարկությունների արդյունքում առգրավվել է մոտ $20,000 կանխիկ գումար, երկու փողի հաշվիչ սարք, բջջային հեռախոսներ, նոթբուքներ, ինչպես նաև երկու լիցքավորված ատրճանակներ ու փամփուշտներ։

Հետաքննությունն իրականացվել է Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության, Ներքին անվտանգության նախարարության գլխավոր տեսչի գրասենյակի և El Camino Real ֆինանսական հանցագործությունների հատուկ խմբի կողմից։

Ըստ իրավապահների՝ հանցախմբի անդամներից 4-ը ենթադրաբար գտնվում են Հայաստանում։ Եթե մեղադրանքները հաստատվեն, նրանց սպառնում է մինչև տասնյակ տարիների ազատազրկում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից