Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:50 28-06-2023

Ինչու է «Փարկինգ Սիթի»-ից 1.6 մլն դոլար հափշտակած անձը նշանակվել տրանսպորտի վարչության պետ

Քրեական գործով անցնող անձը մեղավոր ճանաչված չէ, հետևաբար անմեղ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ խարդախության և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից 1.6 մլն դոլար հափշտակության մեջ մեղադրող անձը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչոթյան պետ։

«Քանի դեռ մարդը դատապարտված չէ՝ անմեղ է։ Այսքանից ավել մեկնաբանություն չկա տալու»։

Դիտարկմանը, թե արդարացման որոշում էլ չկա, միգուցե արժե՞ր սպասել արդարացման որոշմանը՝ նա պատասխանեց․ «Միգուցե, բավարարվեք իմ պատասխանով»։

Հիշեցենք, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում քննադատել է այս նշանակումը՝ որոշ հատվածներ ներկայացնելով Հարությունյանի կենսագրությունից․

«Վազգեն Հարությունյանը եղել է «Փարկինգ Սիթի» Սերվիսի տնօրենը, ում նկատմամբ 2020թ․ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունից հափշտակել է 1.6 մլն դոլար։

Սրանից բացի, այս տարի, նշանակումից մի քանի շաբաթ առաջ, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մոտ 1,5 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ։

Հուսով եմ` Վազգեն Հարությունյանը իրավապահ մարմիններ այցելությունները իրականացնում է իր իսկ կողմից բարեփոխված հասարակական տրանսպորտով»,- գրել էր Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար