Արտաքին 1 տարի առաջ - 12:32 29-05-2025

Ղազախստանը կգործարկի ՆԱՏՕ ստանդարտներով արկերի արտադրման գործարան

Ղազախստանն սկսել է կառուցել հրետանային զինամթերքի արտադրության նոր գործարան Սինգապուրի գործընկերոջ հետ համագործակցությամբ, տեղեկացրել է Defence blog-ը։

Ձեռնարկությունը կարտադրի ինչպես խորհրդային տիպի արկեր (122 եւ 152 միլիմետր), որոնք դեռ լայնորեն կիրառվում են Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ՆԱՏՕ ստանդարտների արկեր (155 միլիմետր): Դա թույլ կտա բավարարել բանակի կարիքները եւ արտահանել պաշարներ՝ ներգրավելով ամենատարբեր հաճախորդների:

Այս քայլը նպատակ ունի ամրապնդել երկրի պաշտպանական արդյունաբերությունը եւ նվազեցնել կախվածությունը զենքի ներմուծումից, հատկապես տարածաշրջանում աճող անկայունության եւ համաշխարհային մատակարարման շղթաների փոփոխության պայմաններում: Գործարանը կառուցվում է Ղազախստանի ազգային արդյունաբերական պարկերից մեկի տարածքում, սակայն ճշգրիտ վայրը դեռեւս չի նշվում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
12:05 Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը Էրմիտաժում է ապրում, հարկերով խուզարկում, չե՞ք ավարտում. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին