Ներքին 1 տարի առաջ - 17:50 28-05-2025

Աուտիզմով երեխաները մերժված են. ներառական կրթությունը ձևական բնույթ է կրում

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հաստատված է ներառական կրթության համակարգը, մի շարք դպրոցներում 2025 թվականի կայացած Վերջին զանգի արարողությանը արտառոց իրավիճակ է ստեղծվել։ Աուտիզմ ունեցող երեխաներից մի քանիսին պարզապես թույլ չեն տվել մասնակցել Վերջին զանգին, զրկելով հասակակիցների հետ այդ հիշարժան օրը նշելու հնարավորությունից։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

«Դա վկայում է այն մասին, որ մեր որոշում կայացնող լիազոր մարմինը, այսինքն՝ նախարարությունը, չգիտի թե ինչ է անում։ Մի կողմից խրախուսվում է, որ ներառականությունը լինի համընդհանուր, մյուս կողմից՝ արգելվում է երեխաների մասնակցությունը այնպիսի կարևոր միջոցառմանն, ինչպիսին Վերջին զանգն է»,-ասաց փորձագետը։

Նրա կարծիքով՝ սա ոչ միայն հոգեբանական լուրջ վնաս կարող է հասցնել այդ երեխաներին, այլև երկարաժամկետ ազդեցություն ունենալ նրանց վարքագծի և ինքնընկալման վրա։

«Եթե մի բան անում ես, ապա կեսից ամբողջությամբ հակառակ բան անելը ավելի վտանգավոր է։ Ավելի լավ էր, թեկուզ սահմանափակ մասնակցության տարբերակներ լինեին, որ երեխաներն իրենց ընդգրկված զգային»,- ասաց նա։

Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ ներառական կրթությունը շատ դեպքերում ձևական բնույթ է կրում։ Չկան համապատասխան վերապատրաստումներ ուսուցիչների և ծնողների համար, իսկ երեխաների հետ աշխատանքը հաճախ իրականացվում է սիրողական մակարդակով։

Կարելի է ասել, որ երբ երեխաներն, անկախ իրենց ֆիզիկական կամ հոգեբանական առանձնահատկություններից, դպրոցական ուղին ավարտում են մերժման զգացումով, դա ոչ միայն նրանց, այլև ամբողջ կրթական համակարգի ձախողումն է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեեկացրել էր, որ աուտիզմ ունեցող Դավիթը «Վերջին զանգ»-ին չի մասնակցել։ Խնդրին անդրադարձել էր նաև տղայի մայրը՝ Սյուզի Շալունցը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է