Ներքին 1 տարի առաջ - 17:52 29-05-2025

Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, թե ինչու է իր վերջին երկու հայտարարությունն այդքան նյարդայնացրել ոմանց:

«Որ ադրբեջանցիները ծանր են տարել այն, որ ես ասել եմ, թե հայերը մի օր պետք է վերադառնան և ապրեն Բաքվում, ես հասկանում եմ՝ ինչու, բայց, օրինակ՝ Ղարաբաղից փախած որոշ նախկին պաշտոնյաներ, զիբիլի վրի կատուները, հայկական դաշտի մարած աբլիգացիաներն իրենց մի ավտոբուս համակիրներով, ֆեյսբուքի հայտնի մարմնավաճառները, ալկաշ ու տձև համալսարանի նախկին դասախոսը, ձուկիկը և քոչարյանա-սերժական գազանանոցի մնացած կենդանիների աղմուկն, իրոք, տարօրինակ է:

Ինչո՞ւ Ղարաբաղի հայերը կարող են ուզենալ մի օր վերադառնալ իրենց տները, իսկ Բաքվի կամ Սումգայիթի ջարդերից իրենց տները կորցրած հայերը դրա իրավունքը չունե՞ն:

Իսկ ինչ վերաբերում է առևտուր անելուն՝ էլ ավելի զարմանալի է: Այսինքն՝ մենք պետք է խաղաղություն կնքելուց հետո ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ առևտուր չանե՞նք, կարո՞ղ է մենք մի հատ էլ մեր կողմից սահմանները փակենք:

Կամ հազարավոր հայեր Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում առևտուր են արել ու անում հենց այսօր: Ղարաբաղից շատ մարդիկ վերջին իրադարձությունների ժամանակ թե՛ կոնյակ են վաճառել, թե՛ ՀԵՑ, անուննե՞ր տամ, որ վեր ընկնեք տեղներդ: Թե՞ ձեզ թվում է՝ մենք մեզ պետք է գցենք շրջափակման մեջ, որ ո՛չ տրանսպորտ գնա Հայաստանի տարածքով, ո՛չ բեռներ, ո՛չ գազ, ո՛չ հոսանք: Տենց հպարտ իդիոտների հավաքածուներով մնանք, մինչև Հայաստանում ոչ մարդ կմնա, ոչ տնտեսություն:

Դուք կամ շատ տգետ եք, կամ այնքան եք կուրացել ձեր անկարողությունից, կամ ուղղակի թշնամի երկրի գործակալ: Իմ կարծիքով՝ բոլորը միասին:

Լավ լուրն այն է, որ դուք մեր երկրում ոչինչ այլևս չեք որոշում ու չեք որոշելու: Իսկ Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, ինչպես եղել է նախկինում: Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ:

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան