Ներքին 1 տարի առաջ - 17:45 28-05-2025

Արտակ Զեյնալյանը քաղաքական կոալիցիայի անդամ է. նա ՍԴ-ում անաչառ չի լինի

«Սահմանադրական դատարանի թեկնածուի համապատասխանության հարցը տրված է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Ակնհայտ է մի բան, որ այդ պաշտոնում առաջադրումը կատարել է կառավարությունը։ Այդ պաշտոնում առաջադրվել է մի մարդ, որը երբևէ դատավոր չի եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ ՍԴ-ն պետք է լինի քաղաքականությունից վեր ինստիտուտ, որտեղ բացառապես պրոֆեսիոնալ և չեզոք դատավորներ են։

«Սահմանադրական դատարանը վերջին ատյանն է, որտեղ քաղաքական շահը պետք է բացակայի։ Իսկ երբ թեկնածուն եղել է կառավարության անդամ, քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ, արդեն իսկ անհնար է նրան դիտարկել որպես լիովին անկախ և անաչառ մասնագետ»,- նշեց նա։

Ղազարյանի գնահատմամբ՝ ՍԴ-ում շատ քիչ մարդիկ են մնացել, որոնք մինչև ՍԴ դատավոր դառնալը նախկինում դատավորի պաշտոն են զբաղեցրել։

«Այսինքն՝ակնհայտ է քաղաքական նշանակման գործոնը։ Թեկնածուն այս պահին զբաղեցնում է քաղաքական պաշտոն, հանդիսանում է Երևան համայնքի ավագանու անդամ, քաղաքական կոալիցիայի հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ունի հստակ քաղաքական ընդգծված գործունեության կարգավիճակ։ Այս հանգամանքը Սահմանադրական դատարանի պարագայում, կարծում եմ, որ ամենախոցելի կողմերից մեկն է թեկնածուի համար», ասաց Էդգար Ղազարյանը, հավելյալ ընդգծելով, որ այստեղ հաշվի են առնված ոչ թե թեկնածուի մասնագիտական որակներն, այլ բացառապես քաղաքական գործոնը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը