Ներքին 2 տարի առաջ - 19:37 01-10-2024

Արտակ Զեյնալյանը` «նախարարացո՞ւ». Արդարադատության գլխավոր աթոռի հավակնորդի պատասխանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ֆոնին իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով է լինելու նոր նախարարը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ թեև Մինասյանն այսօր է հրաժարական տվել, բայց իշխանությունները դեռ օրեր առաջ են սկսել այդ պաշտոնում հարմար թեկնածու փնտրելու գործընթացը։ Այս պահին մի քանի անձի անուն է շրջանառվում, սակայն ՔՊ-ականներից ոմանք բարձրացրել են նաև Փաշինյանի նախկին թիմակից, Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի անունը։

Վերջինս 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ մայիսի 12-ին, նշանակվել էր Արդարադատության նախարար, 1 տարի անց՝ 2019 թվականի հունիսի 7-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Արտակ Զեյնալյանը այժմ Երևանի ավագանու անդամ է։

Oragir.News-ը կապ հաստատեց Արտակ Զեյնալյանի հետ և հետաքրքրվեց, թե արդյոք իր հետ նման հարցի շուրջ քննարկում եղե՞լ է։

«Բնականաբար, ո՛չ, նման քննարկում չի եղել»,- պատասխանեց Զեյնալյանը։

Հարցին, եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք, Արտակ Զեյնալյանը կրկնեց, որ նման առաջարկ չի եղել։

Ճշտող հարցին՝ նման առաջարկ լինելու դեպքում, կընդո՞ւնեք այն, Զեյնալյանը լղոզված պատասխան տվեց․ «Առաջին հարցի պատասխանը փակում է բոլոր հարցերը»։

Արտակ Զեյնալյանի պատասխանից կարող ենք եզրակացնել, որ նա կա՛մ չի բացառում նման առաջարկի ընդունումը, կա՛մ Փաշինյանի հետ համագործակցությունը այլևս «կարմիր գիծ» է համարում։

Ուշագրավ է, սակայն, որ Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը համագործակցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այլապես Տիգրան Ավինյանը չէր կարող քաղաքապետ դառնալ։

Սրա դիմաց Երևանի 3 վարչական շրջաններում Ավինյանը թաղապետ նշանակեց «Հանրապետություն» կուսակցությունից։

Ուստի որևէ արտառոց բան տեղի չի ունենա, եթե Զեյնալյանն ընդունի իրեն արվող նման առաջարկը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի վերաբերյալ այսօր զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ, վերջինս նման միտք է հնչեցրել․ «Վարչապետ կոչեցյալը նվաստացրեց Մինասյաններին․ հաջորդը Արտակ Զեյնալյանն է․․․»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը