Մամուլ 3 տարի առաջ - 08:38 21-06-2023

Արտակ Զեյնալյանը չի՞ համոզվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին չեն կարողանում համոզել, որ գլխավորի Երեւանի ավագանու ընտրացուցակը։ Նախորդ ընտրություններում նա էր գլխավորում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակը: Այժմ 2 ուժն առանձին են մասնակցելու: Ըստ այդմ՝ Արամ Զավենիչի կուսակցության վիճակն այնքան էլ լավ չէ․ եթե ԼՀԿ-ն ունի հայտնի թեկնածու` ի դեմս Դավիթ Խաժակյանի, ապա Զեյնալյանի մերժումից հետո դժվար է ասել, թե ով կգլխավորի այդ ցուցակը։

«Հանրապետության» անդամ, գործող ավագանի Անի Խաչատրյանին հարցրինք` ճի՞շտ է, որ Զեյնալյանը չի համաձայնում, նա հերքեց` ասելով․ մի քանի օրից կհայտարարեն, թե ով է գլխավորելու ցուցակը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այլ թեկնածուի մասին է խոսքը, Խաչատրյանը չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը