Փոխնախարարը ձախողում է, Պապիկյանը հեռացել է, 66 մլն համաժողովի համար, Մարուքյանը աջակցում է Դոգին․ Մամուլ

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը համակարգում է կոնկրետ ոլորտներ և ձախողում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթը գրում է․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը՝ բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող, լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում: ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել: Ավելին՝ հասել են նրան, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից:

Երեկ՝ 2025 թվականի մայիսի 26-ին, Երևանում մեկնարկեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը խիստ մտահոգության տեղիք է տվել հանրության շրջանում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկաինը, որը իրեղեն ապացույց է եւ պահվում է ԱԱԾ-ում։

Հրապարակ օրաթերթը գրում է․
ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Ըստ օրաթերթի՝ նրա այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է: Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին:

Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի․ հայտնում է օրաթերթը։

Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երեւանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ գրում է Հրապարակ օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզպետի աշխատակազմը մշակել է նախագիծ, որից պարզ է դառնում՝ միաձուլվելու են Սյունիքի մարզի Որոտանի և Լծենի հիմնական, Շամբի և Վաղատինի միջնակարգ դպրոցները:

Օրաթերթը նաև գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 մլն դիտում:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի