Ներքին 1 տարի առաջ - 15:37 26-05-2025

Երևանում 49 համարի ավտոբուսը դիսպետչերական կետից առանց վարորդի առաջ է ընթացել, բախվել պարիսպներին, կոտրել գազախողովակները. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել:

Քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթանում, բախվում բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրում մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվում է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվում զրուցարանի մոտ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի Արաբկիր ծառայության աշխտակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել, որպեսիզ կարճ ժամանակում վթարված գազախողովակը և խողովակասյուները փոխարինեն նորով, ինչից հետո գազամատակարարումը տներին կվերականգնվի:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակցիները՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է