Արտաքին 1 տարի առաջ - 14:18 26-05-2025

Մակրոնին հասցված ապտակն անմեղ կատակ էր. Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը տեսախցիկների առջև միտումնավոր կերպով ապտակել է ամուսնուն։

Լուրերը սկսեցին շրջանառվել AP գործակալության նկարահանած տեսանյութի տարածումից հետո։ Դրանում հստակ երևում է, որ նախագահական օդանավից դուրս եկող Էմանյուել Մակրոնը հարված է ստանում դեմքին։ Հարվածողը, սակայն, կադրից դուրս էր։

«Տեղի ունեցածը ամուսինների միջև ծագած աննշան վիճաբանության հետևանք էր»,-AFP գործակալությանը փոխանցել է Մակրոնի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը։

Հետագայում Ելիսեյան պալատը միջադեպի առթիվ հատուկ հայտարություն է տարածել՝ պնդելով. «Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում