Ավելին 5 տարի առաջ - 14:28 24-08-2021

Samsung-ը անհաջող կատակ է արել հանգուցյալ Ջոբսի հասցեին

Իր iTest հավելվածի նկարագրության մեջ Samsung-ը հղում է արել Սթիվ Ջոբսին, որը որոշ օգտվողներ ծաղր են համարել։ Այս մասին հայտնում է Gizchina պորտալը:

«Samsung-ի բոլոր օգտվողները յուրահատուկ են և նրանց դուր է գալիս, որ իրենց հեռախոսները նույնպես յուրահատուկ լինեն: Բարձր պարանոցով սվիտերի սիրահարները չպիտի ձեզ ասեն, թե ինչ տեսք ունի ձեր հեռախոսը», - գրել է ընկերությունը:

Ջոբսը, որը Apple-ի համահիմնադիրն էր, հաճախ կրում էր ջինս և սև շապիկ, որը դարձել է նրա ապրանքանիշի այցեքարտը:

Samsung-ը և Apple-ը պարբերաբար կատակում են միմյանց հասցեին՝ գովազդային նպատակներով: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերի շատ օգտվողներ նշել են, որ այս անգամ հարավկորեացի վաճառողը չափազանց հեռու է գնացել:

«Ի՞նչ է արել ձեզ Սթիվ Ջոբսը, Samsung: Այդ մարդը մահացել է արդեն 10 տարի: Դուք պետք է փոխեք ձեր շուկայավարման մարտավարությունը», - գրել է մեկնաբանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան