Այսօր INSTA NEWS հաղորդման հյուրերն են շրջանավարտներ Անահիտը և Սարգիսը։
Զրույցի ընթացքում նրանք ջերմությամբ կիսվեցին իրենց դպրոցական հիշողություններով՝ հիշելով այն անմոռանալի պահերը, որոնք ձևավորել են իրենց՝ որպես անհատներ։ Անահիտն ու Սարգիսը շեշտեցին ուսուցիչների կարևոր դերը իրենց կրթական և մարդկային զարգացման մեջ՝ նշելով, որ նրանց խորհուրդներն ու աջակցությունը մշտապես ուղեկցել են իրենց։
Նրանք հիշեցին նաև ընկերների հետ ունեցած խենթությունները, փոքրիկ արկածները և դպրոցական կյանքի անկրկնելի մթնոլորտը՝ շեշտելով, որ դպրոցը եղել է ոչ միայն գիտելիք ստանալու վայր, այլև արժեքների ձևավորման։ Անահիտն ու Սարգիսը համոզված են, որ այդ տարիները միշտ մնալու են իրենց սրտերում՝ որպես կյանքի ամենատաք ու անփոխարինելի շրջան։