Ներքին 1 տարի առաջ - 15:52 25-05-2025

Քո պայքարը բոլորինս է, բոլորովս էլ պետք է այն ավարտին հասցնենք. Չալաբյանը՝ Ռուբեն Վարդանյանին

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ռուբեն ջան,

Շնորհավոր քո ծննդյան օրը: Այս օրը դու լրիվ այլ տեղում, այլ մարդկանց հետ պետք է դիմավորեիր, վայելեիր պապիկ դառնալու բերկրանքը, բայց ընտրեցիր բոլորիս փոխարեն Հայ լինելու պատասխանատվությունը կրելու այդ ծանր բեռը:

Պինդ եղիր, համառ և աննկուն: Քո պայքարը բոլորինս է, բոլորովս էլ պետք է այն ավարտին հասցնենք, նորից միանանք իրար: Աստված քեզ պահապան!»: