Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:22 13-05-2022

Այսօր քննչական կոմիտեում պետք է լիներ ոչ թե Չալաբյանը, այլ այդ ձայնագրության հեղինակը, մոնտաժողը և տարածողը. Էդգար Ղազարյան


«Ակնհայտ է, որ իրենք շատ լավ զգում են այս շարժման ուժը, շատ լավ հասկանում են, որ այն պետք է հաջողի և ինչ արդյունքներ կարող է ունենալ, և փորձում են նման պրիմիտիվ, ռեպրեսիվ մեթոդներով փորձել ճնշել այդ շարժման մի քանի առանցքային գործիչներին, մի կողմից՝ նրանց չեզոքացնելու, մյուս կողմից՝ մնացածին ճնշելու իմաստով՝ առանց հասկանալու, որ իրենց ստեղծած այս ամբողջ շրջադարձը վերանալու է դեպի իրենց»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան,ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչի հետևանք են այս ձերբակալությունները։

«Հրապարակվել է մի ձայնագրություն, որը գաղտնալսման հետևանք է։ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է գաղտնալսել մարդկանց, հետևաբար իրավապահ մարմինները ոչ միայն իրավունք չունեն ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվությանը ընթացք տալ, այլ հակառակը, հիմա նրանք պետք է պարզեին, թե ովքեր են գաղտնալսել այդ զրույցի մասնակիցներին, եթե, իհարկե, գաղտնալսողը այդ զրույցի մասնակիցներից մեկը չէ։ Իմ տպավորությամբ՝ դա Թոռնիկն է արել, քանի որ այդ մարդիկ իր հետ լրիվ այլ բանից են խոսում, իսկ ինքը ասում է բերեք դուք ինձ փող տվեք։ Ստրկատիրոջ ինչ-որ զգացողություններ ունի պարոն Թոռնիկը։ Հետաքրքիր է՝ այդ տղան 200 ուսանողի ցանկ կարո՞ղ է կազմել, ընդ որում՝ հազար դրամ սակագնով։ Այդ գործարքի կայացման մասին ոչ մի տեղեկություն չկա, այդ գումարը նա ոչ մեկի չի տվել, ընդ որում՝ այդ ձայնագրությունը երկու, երեք տեղից մոնտաժված ձայնագրություն է։ Այսինքն՝ այսօր այստեղ՝ Քննչական կոմիտեում, պետք է լիներ ոչ թե Չալաբյանը, այլ այդ ձայնագրության հեղինակը, մոնտաժողը և տարածողը»,- հավելեց Ղազարյանը։
Enter
You sent

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք