Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ Արման Թաթոյան
copy image url

Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ Արման Թաթոյան

Ներքին 2 տարի առաջ - 22:55 14-05-2022
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին։ Նա մասնավորապես գրել է․

«Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:

Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:

Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»: