Ներքին 1 տարի առաջ - 09:17 24-05-2025

Երևանի կենտրոնում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն․ կան վիրավորներ. հայտնաբերվել են թմրանյութի նմանվող փաթեթներ․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «F security» անվտանգության աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի 1-ին հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ։

Բախման հետևանքով «Kia Forte»-ն գլխիվայր շրջվել է և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ շտապօգնության բժիշկները վթարված ավտոմեքենայում են առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղադրված երթևեկության ցուցանակը, երթևեկությունը կարգավորող հատուկ հայելին, իսկ «Infiniti»-ն էլ բախվել է ծառին։

«Infiniti»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Kia» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանելու նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները։

Վթարի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին