Մամուլ 1 տարի առաջ - 08:27 24-05-2025

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։ ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսին, ուստի 1 ամսվա կետից ընդհանրապես պետք է հրաժարվել, որպեսզի գոնե մի քանի ամիս երիտասարդը բանակում անցկացնի։ Ներքին քննարկումներում նախագծի ընդունման փաստարկն այն է, որ, այսպես թե այնպես, հարուստներն ազատում են իրենց որդիներին, հետեւաբար՝ պետք է գումար սահմանել, որ օրենքով ազատվեն եւ բյուջեն լցնեն։ Այսինքն, փոխանակ արատավոր երեւույթը վերացնեն, օրենքով թույլատրում են` մի տարբերությամբ, որ առաջ զինկոմիսարիատի աշխատողին էին փողը տալիս, հիմա կտան Փաշինյանին ու ՔՊ-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին