Ներքին 1 տարի առաջ - 18:10 23-05-2025

Հորաքրոջս նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում. արցախցի փաստաբան

Հորաքրոջս՝ Լիյա Երիցյանի նկատմամբ ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունն իրականացնում է քրեական հետապնդում և նրան պահում միջազգային հետախուզման տակ այն բանի համար, որ նա 2020 թվականի պատերազմի ընթացքում, հանդիսանալով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ֆիզիոթերապիայի բաժանմունքի պետ, թողել է ծառայության վայրն ու իր անչափահաս և հիվանդ որդուն տեղափոխել է Երևան։

Այս մասին իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում, որդուն Երևան տեղափոխելուց բացի, Լիյա Երիցյանը Երևանում ստանում է նաև միջազգային գործընկերների կողմից Եվրոպայից Հայաստան կոնկրետ իրեն ուղարկված բժշկական տարբեր սարքավորումներ ու պատկանելիքներ, դրանք իր հետ տեղափոխում Ստեփանակերտ, իսկ ինքն էլ վերադառնում ծառայության և չի լքում Արցախն ու իր ծառայության վայրն անգամ նոյեմբերի 06-ից 07-ը, այսինքն՝ տարհանման օրերին։

Հիմա վերոգրյալը հրապարակելու իմաստը․ վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով այն, որ Լիյա Երիցյանի նկատմամբ ՀՀ-ում քրեական հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ինքն արդեն տեղափոխվել և մշտական բնակություն էր հաստատել այլ երկրում, հրաժարվում է վերացնել հետախուզումը, փոխարենը պահանջելով ներկայանալ և առանձնապես ծանր համարվող այդ մեղադրանքով մեղքն ընդունել՝ գործուն զղջալու հիմքով վարույթը կարճելու հարցը քննարկելու նպատակով։ Վարույթն իրականացնող մարմինը նաև անտեսում ու մերժում է այն, որ Լ․Երիցյանը պատրաստակամություն է հայտնել հարցաքննվել տեսակապով, ինչպես նաև հյուպատոսական վավերացմամբ տրամադրել իր բնակության վայրի վերաբերյալ տվյալներ։ Ես էլ չեմ խոսում նման վարույթ քննելու իրավասության բացակայության մասին։

Երբ պետք է դատել ՊԲ զինծառայողներին, համարում եք ՊՆ ծառայողներ, իսկ երբ պետք է նրանց օգտին որևէ գործողություն կատարել, օրինակ, չօգտագործված արձակուրդների կամ շաբաթ ու կիրակի օրերին ծառայության ներգրավելու դիմաց գումարները հատուցել, ասում եք՝ մենք ո´ւր, պաշտպանության բանակն ո´ւր։

Կամ մեկ այլ պատասխան՝ բազա չունենք։ Բա ՀՀ բերված ՊԲ ավտոմեքենաներն առգրավելիս ո՞նց եք հայտարարում, որ դրանք պատկանում են ՊՆ-ին։ Ավտոմեքենաների բազան պահո՞ւմ էիք, մարդկանցը՝ ո՞չ։ Բա ՀՀ տանձի գլխի հայտարարությունը ո՞ւր մնաց, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախում 2020 թվականից հետո որևէ սպառազինություն չի ունեցել։

Մի հատ կկողմնորոշվե՞ք վերջապես։
Ու այ այսպիսի հիմար մեղադրանքի պատճառով հորաքույրս զրկված է այլ պետության քաղաքացիություն ստանալու և այնտեղ հանգիստ ապրելու հնարավորությունից։ Հուսով ենք՝ դատարան ներկայացված բողոքը կարժանանա պատշաճ գնահատականի»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին