Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» շարժումից զատ մի նոր «արշավ» է սկսել։
«Խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն է։ Եվ ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը»,- իր ֆեյսբուքյան էջի ետնանկարում գրել է Աննա Հակոբյանը։
Սրան հաջորդել են իրեն քննադատողների հասցեին վիրավորանքները։
Օգտվելով խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատ իրավունքից, նա անդրադարձել է նաև
Oragir.News-ի մայիսի 14-ի «
Ամփոփ լուրերին», նշելով․ «Ծաղիկների» թեմայի անբարոյական մատուցում և անբարոյական վերնագիր»։
Աննա Հակոբյանի կողմից
Oragir.News-ին թիրախավորելն այսքանով չի ավարտվել։ Չնայած այն հանգամանքիին, որ Աննա Հակոբյանը պնդում է, թե այսկերպ պատասխանում է իրեն վիրավորողներին, օրեր անց նա իր էջում կիսվել է
Oragir.News-ի մեկ այլ
հոդվածով, որտեղ Աննա Հակոբյանի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չկա և թիրախավորել է հոդվածագրին։
Ինչևէ․․․Աննա Հակոբյանի այս ագրեսիվ պահվածքը, կարծես՝ փոխանցվել է հանրությանը։
Նախօրեին
Oragir.News-ի նկարահանող խումբը հերթական հարցախույզն է իրականացել Երևանի փողոցներում, մասնավորապես՝ Մաշտոցի պողոտայում, որի ժամանակ անցորդներից հետաքրքրվել է, թե ի՞նչն է իրենց համար նորաձև։
Սկզբում անցորդ կանանցից մեկը
Oragir.News-ի լրագրողին ու օպերատորին կոպտել է։ «Ռադ էղեք»,- ասել է նա։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ եք վիրավորում, ի պատասխան կինը
հարվածել է լրագրողին։

Այնուհետև մեկ այլ կին, հարցը նույնիսկ մինչև վերջ չլսելով, ասել է՝ «Թաղեմ ձեզ»։

Կանանց փորձել են սաստել անցորդները, որոնց դուր չի եկել նրանց պահվածքն ու երիտասարդ լրագրողի ու օպերատորի նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքը։
Սակայն այսքանով «արկածները» չեն ավարտվել։ Երբ այսքան բացասական վերաբերմունքից հետո լրագրողն ու օպերատորը փորձել են շարունակել իրենց աշխատանքը, մի տարեց տղամարդ հարվածել է տեսախցիկին և բղավել նկարահանող խմբի վրա։

Նշենք, որ նախկինում մեր բազմաթիվ հարցախույզների ժամանակ նմանատիպ դեպքեր չեն եղել, որ մեկ օրվա ընթացքում երեք հարձակում լինի, տարբեր մարդկանց կողմից։
Հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանն ատելություն գեներացնելու նոր «զբաղմունք» է գտել և դրանից բաժին է հասել նաև
Oragir.News-ին, կարելի է ենթադրել, որ հանրությանն ամեն կերպ կրթել փորձող տիկնոջ ագրեսիան ժողովրդի ու մամուլի հանդեպ փոխանցվել է հանրությանը։ Այսինքն՝
Oragir.News-ի լրագրողի և օպերատորի վրա քաղաքացիների հարձակումների մեջ պատասխանատվության բաժին ունի Աննա Հակոբյանը։