Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է շրջվել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական թիվ 8-րդ ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ։
Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով վնասվել են նաև տարբեր մակնիշի 3 ավտոմեքենաներ։
Բարեբախտաբար, պատահարի հետևանքով վիրավորներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութ: