Ներքին 5 տարի առաջ - 10:38 14-07-2021

Թղթի վրա գրվածը դժվար է իրագործել. «Վարորդի ընկերը»՝ պարեկային ծառայության մասին

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանի փողոցներում ծառայության է անցել նոր Պարեկային ծառայությունը: Նույն օրվանից դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Ծառայության առաջին իսկ օրը համացանցում տեսանյութեր հայտնվեցին, թե ինչպես են պարեկներն իրականացնում երթեկության կանոնակարգումը: Սոցիալական հարթակները ողողվեցին ոչ դրական մեկնաբանություններով և քննադատություններով:

Օրագիր.news-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը դրական գնահատեց նոր ծառայության գործարկման գաղափարը և նշեց, որ, այնուամենայնիվ, այս մեկ շաբաթվա ընթացքում քաղաքացիներից ոչ մի բողոք չեն ստացել:

«Այո՛, կարելի է Պարեկային ծառայությունը որպես բարեփոխում դիտարկել, սակայն այն, ինչ գրված է թղթի վրա, բավականին բարդ է իրականացնել: Այս գործում մեծ ներդրում պետք է ունենան հենց ՀՀ քաղաքացիները, որովհետև պարեկային ծառայության անձնակազմի հիմնական մասը՝ 70-75 տոկոսը, հենց ՀՀ քաղաքացիներ են: Անձնակազմը հիմնովին փոխվել է, հիմքում հայ քաղաքացին է՝ որքան նա սրտացավ ու կրթված լինի, այնքան գործը կստացվի»,- ասաց Ղահրամանյանը և հավելեց, որ զերծ կմնա որևէ գնահատականներ տալուց:

ՀԿ-ի ղեկավարը վստահ է, որ ցանկացած ոլորտում նորամուծությունները դժվար են յուրացվում, իսկ համակարգի աշխատողն էլ լիարժեք չի կարողանում իրեն դրսևորել:

«Իհարկե, երթևեկության տեսանկյունից փողոցները ծանրաբեռնված չեն, քանի որ հանգստի շրջան է: Այս ընթացքում որևէ կոռուպցիոն բնույթի գործողություն չի գրանցվել, այս պահին վնաս չենք նկատել, քաղաքացիները չեն ահազանգել: Պարեկային ծառայությունն իր գործառույթներով որպես պաշտպանող համակարգ պետք է հանդիսանա քաղաքացիների համար: Ծառայությունն ամբողջ լրակազմով դեռևս չի գործարկվել: Օժանդակող գործիքակազմերից մեկն էլ տուգանային միավորների համակարգի կիրարկումն է, որը նույնպես մինչև 2022թ.հուլիսը չի գործարկվելու»,- ամփոփեց Սերգեյ Ղահրամանյանը և ընդգծեց, որ մեկ տարին էլ շուտ է որևէ գնահատական տալու համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին