Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:27 19-05-2025

Եթե Թուրքիան հարգի Իրանի միջուկային իրավունքը, Իրանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 18-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները։

Արաղչին Ֆիդանին տեղեկացրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցությունների վերջին զարգացումների, ինչպես նաև եվրոպական երեք երկրների հետ կայացած հանդիպման մասին։ Նա շեշտել է, որ Իրանի՝ խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իրավունքը անքակտելի է։ Արաղչին ընդգծել է, որ եթե մյուս կողմը հարգի Իրանի իրավունքները՝ միջուկային պայմանագրի շրջանակում, Իրանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության՝ պատժամիջոցների վերացման դիմաց։

Հաքան Ֆիդանը բարձր է գնահատել Իրանի դիվանագիտական մոտեցումը և հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու բանակցային գործընթացին։

Ամենից շատ դիտված

21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին
21:58 Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը
22:08 Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում. Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
21:46 ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունից