Ներքին Տեսանյութ Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 20:30 18-05-2025

Հայ դավաճաններ. Դավաճան Չոլախ Գևորգի պատիժը՝ Արամ Մանուկյանի հրամանով

1918 թվականի սկիզբը Հայոց պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկն էր: Այդ շրջանում բարդ էր թե՛ արտաքին քաղաքական դրությունը, թե՛ ներքին քաղաքական վիճակը: Այդ ամենից Հայաստանի ներսում օգտվում էին նաև մարդիկ, ովքեր իրագործում էին դավաճանական գործեր: Նմանատիպ անձանցից էր նաև երբեմնի քաջ մարտիկ Չոլախ Գևորգը, ով ահ ու սարսափ էր տարածում շատերի մոտ:

Գևորգի մասին դավաճանական լուրերը հասնում են նաև Արամ Մանուկյանին, ով միակ մարդն էր, ումից վախենում էր Չոլախ Գևորգը: Արամ Մանուկյանը մի հանձնարարություն է տալիս Գևորգին, որով պարզվում է դավաճանական լուրերի իսկությունը: Այդ շրջանում Արցախում և Սյունիքում թուրքերը շարունակում էին ահաբեկել հայերին և այդ առիթով Երևան եկած պատվիրակությունը խնդրում էր ռազմամթերք՝ թուրքերի և թաթարների դեմ պայքարելու համար: Որոշում է կայացվում ուղարկել 300 հրացան և կես միլիոն փամփուշտ: Ռազմամթերքը պետք է ուղարկվեր կարճ ճանապարհով՝ Շարուրով, որը թուրքերի կողմից հարձակման ամենավտանգավոր շրջաններից մեկն էր:

Այդ հանձնարարության մանրամասների մասին պատմում է Արամ Մանուկյանի մտերիմ ընկեր Արշալույս Աստվածատրյանը.

«Ահա այստեղ էր, որ Արամը հանձնարարեց Չոլախ Գևորգին՝ իր խմբով ուղեկցել Զանգեզուրի համար Նախիջևանի գծով ռազմամթերք տանող գնացքին: Գևորգը հանձն առավ, բայց ինքը անձամբ չգնաց խմբի հետ՝ ծածկելով այդ բանը Արամից: Ռազմամթերք տանող գնացքը Շարուրում ենթարկվեց խորտակման ու կողոպտվեց թուրքերի ձեռքով: Լուրը հասավ Երևան և բացվեց Գևորգի խաբեբայությունը»: (Աստվածատրյան Ա., «Արամը. Մահվան հիսունամյակի առթիվ», Երևան, 1991, էջ 113):

Լուրը հասնում է Երևան՝ Արա Մանուկյանին, ում բարկությունը չափ ու սահման չուներ: «Առաջին անգամն էի տեսնում Արամին այդ աստիճան վրդովված, զայրացած վիճակում: Ջղայնացած անց ու դարձ էր անում փոքրիկ սենյակում անկյունից անկյուն և ձեռքը թափահարելով հանդիմանում ու նախատում էր կահափայտի վրա հենված ու բոլորովին գունատված Չոլախ Գևորգին: Սենյակում, պատի մոտ, գլխիկոր, լուռ կանգնած էին երկու-երեք այլ խմբապետներ: Արամի վրդովմունքը անզուսպ էր: Նա ուղղակի թույն էր թափում Գևորգի գլխին նրա «աննամուս» վարմունքի համար: Սենյակի մթնոլորտը ծանր եկավ ինձ: Դուրս եկա ու նստեցի հարևան սենյակում: Պարզ հիշում եմ Արամի վերջին խոսքերը․ «Ես կանիծեմ այն ժողովրդի հերը, որ շան սատակ չի անի քեզ պես դավաճաններին»: (Նույն տեղում, էջ 113-114):

Այդ դեպքից հետո Չոլախ Գևորգը դասեր չքաղեց և շարունակեց իր դավաճանական գործունեությունը: Այդ ամենի արդյունքը եղավ այն, որ Արամ Մանուկյանի հրամանով գնդակահարվեց հայ դավաճան Չոլախ Գևորգը: Նա ստացավ իր արժանի պատիժը՝ գնդակահարվելով օրը ցերեկով Երևանի փողոցներից մեկում:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը