Ներքին Տեսանյութ Պամֆլետ 1 տարի առաջ - 22:00 18-05-2025

Պամֆլետ․ ԵՊՀ 106․ ինչեր կարող է դեռ անել նիկոլական ռեկտորը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Այս շաբաթ նշվեց Երևանի պետական համալսարանի 106–ամյակը։ Հնչեց միայն ԵՊՀ նիկոլական ռեկտորի ուղերձը, որով նա ինչ–որ բաներ էր մաղթում Մայր բուհին, ինչն արդեն իսկ շատ մեծ համարձակություն է։ Ինչու։ Շատ պարզ պատճառով․ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ–ն համարում է փախստականների ճամբար։

Իրականում Հովհաննես Հովհաննիսյանը մեծ հեռանկարներ է բացել Երևանի պետական համալսարանի զարգացման համար։ Մասնավորապես, պետք չէ մոռանալ նրա վերջին գյուտը․ Համալսարանի գիտական խորհրդի դահլիճը, որը մինչ այս պահը համարվում էր սրբազան տաճար, տրվեց Տավուշ հայրենակցական միությանը՝ այնտեղ հավաք անցկացնելու համար։ Իհարկե, չար լեզուներն ասում են, որ դահլիճը տալու համար մեծ նշանակություն է ունեցել այն, որ ոչ միայն Փաշինյանն է Տավուշից, այլև կազմակերպության փաստացի ղեկավարը Փաշինյանի քավորն է։ Բայց չի կարելի կանգ առնել նման փոքրիկ դետալների վրա, որոնք հիմնականում փչացնում են ընդհանուր պատկերը։

Իսկ ինչեր կարելի է կազմակերպել ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում։ Օրինակ՝ մեծ առաջնորդի սիրտը շահելու համար կարելի է այնտեղ անել խորովածի փառատոն։ Հաշվի առնելով, թե ինչքան է առաջնորդը սիրում ասֆալտի վրա արած խորոված, կարելի է ենթադրել, որ մտքի գիգանտը կսիրի նաև ակադեմիական մանրահատակի վրա պատրաստված խորովածը։

Գիտխորհրդի դահլիճում կարելի է Էրատո ջոկատի զորավարժությունները կազմակերպել։ Հեղափոխության առաջնորդին շատ դուր կգա, եթե գիտխորհրդի դահլիճում անցկացվի երեքակնանի հեծանիվների մրցարշավ, առաջնորդից թաքուն, գիտխորհրդի դահլիճում կարելի է կազմակերպել մեծ նկարիչ Աշոտիկի նկարների ցուցահանդեսը, բայց պայմանով, որ Հովհաննես Հովհաննիսյանը հետո ասի, թե ինքը խաբար չի եղել։

Ամեն դեպքում, պետք է շնորհավորել Մայր բուհի 106–ամյակը և ասել, որ ինքն ավելիին էր արժանի։

Գևորգ Էմին–Տերյան
Օրագիր նյուզ
Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին