Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:45 18-05-2025

Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկը նման բառապաշարով արձագանքեր իր վերաբերյալ հրապարակված նյութին։Քրեական գործեր, տևական հարձակումներ, քաղաքական վարկաբեկում։

Բայց երևի տրամաբանական է, որ Հայաստանում «կրթության» արշավ իրականացնող այս կնոջ ամուսինը ընդդիմադիրներին համբալ անվանող Փաշինյանն է՝ համատեղության կարգով երկրի ղեկավար։

Ամեն դեպքում ես կոչ եմ անում կանգ չառնել։ Շարունակեք խոսել։ Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը։

Որովհետև հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են իրենց ղեկավարում՝ ինչ մտածելակերպով, ինչ արժեքներով և ինչ բարոյական նորմերով։

Ի վերջո, ձեր դիմակները պետք է վերջնականապես պատռվեն և ձեր հրեշավոր իրական դեմքերը պետք է երևան գան»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել