Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 10:17 18-05-2025

Իսրայելցին ներողություն է խնդրել Պարգի մասին մեկնաբանության համար

Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար։

Մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, որոնցում դիտավորություն չի եղել։

Հիշեցնենք, որ երեկ «Եվրատեսիլ 2025»-ի մրցույթի ուղիղ եթերում, Հայաստանի ներկայացուցիչի ելույթից հետո, Իսրայելի Հանրային հեռարձակման կորպորացիայի՝ Kan 11 ալիքի մեկնաբանը թույլ է տվել վիրավորական և ոչ ճշգրիտ արտահայտություն. «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմում մի ամբողջ քառորդ նվիրեցինք այս տղաներին»՝ ակնհայտ ակնարկելով Հին քաղաքի հայկական թաղամասին։

Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում հայտնել է, որ դիմում է Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային՝ հրապարակայնորեն հերքելու արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրելու Երուսաղեմի հայ համայնքից։

SavetheArQ Շարժման հայտարարության մեջ նշված է, որ անդամները խիստ դատապարտում են այդ «անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական դիտողությունը».

«Ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում, մասնավորապես՝ ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի»։


Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Ձեզ գուցե հետաքրքրի