Կորած մոլորվածները կամ պարեկային դեզերտիրները․ Ռոման Երիցյան

Ներքին 2 ժամ առաջ - 12:45 17-05-2025
Ռոման Երիցյանը գրում է․

«Կորած մոլորվածները կամ պարեկային դեզերտիրները

Ուրեմն այսպես․ Երեկ՝ ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց պարեկային ծառայողը կանգնեցնում է եղբորս պատկանող, սակայն ընկերոջս կողմից վարվող ավտոմեքենան և առանց կանգնեցման պատճառները պարզաբանելու պահանջում ներկայացնել փաստաթղթեր։

Էս համեստ ընկերս կատարում է նրանց անօրինական պահանջը, ներկայացնում Տ/Մ տեխնիկական անձնագիրն ու միաժամանակ հայտարարում, որ վարորդական իրավունքի վկայականը մնացել է իր ավտոմեքենայում։

Պլանշետի օգնությամբ նույնականացնելով և համոզվելով, որ մարդն իրոք ունի Տ/Մ վարելու գործող վկայական, պարեկային ծառայողը հայտարարում է, որ ընկերոջս ենթարկելու է 3․000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության՝ առանց վարորդական վկայականի ֆիզիկական օրինակն իր մոտ պահելու Տ/Մ վարելու համար։

Միաժամանակ պարեկային ծառայողը վերջինիս պարզաբանում է, որ արձանագրությունը կազմելուց հետո կարգելի ընկերոջս վարել ավտոմեքենան, քանի դեռ իր մոտ չունի Տ/Մ վարելու իրավունքի վկայականի ֆիզիկական օրինակը։

Ընկերոջս խնդրանքով ներկայանում եմ խախտման վայր, մոտենում պարեկային ծառայողին, ներկայանում, ցույց տալիս ծառայողական վկայականս և խնդրում պարզաբանել, թե ինչի հիման վրա է պարեկային ծառայողը ընկերոջս նկատմամբ ՎԻՎ արձանագրություն կազմում։

Մոտ մեկ րոպե քարանալուց հետո պարեկային ծառայողը ինչ-որ անկանոն շարժումներ է կատարում, ուժեղ զայրանում, նստում ավտոմեքենան և պարզաբանելով, որ շուտով հետ կգա, հեռանում նշված վայրից։

Ընկերոջս հետ կիսվում եմ, որ, ըստ իս, պարեկային ծառայողին հանկարծակի ինչ-որ մեղու է կծել, քանզի ցուցադրված անկանոն շարժումներն այլ կերպ բացատրել հնարավոր չէր։

Միաժամանակ պարզաբանում եմ, որ փորձը ցույց է տալիս նման դեպքերում պարեկային ծառայողների անվերադարձ գնալը։

Անհանգստանալով պարեկային ծառայողի հոգեկան վիճակով՝ մոտ 15-20 րոպե հետո ահազանգում եմ ոստիկանություն 102 հեռախոսահամարին, պատմում կատարվածը, տրամադրում նույնականացման հանար բավականաչափ տվյալներ (պարեկային ծառայողներից տղամարդը չի ներկայացել, կինը ավագ լեյտենանտ Հարությունյանն էր, ծառայողական մեքենայի համարանիշը՝ 338 DH 61, մեքենային էլ փակցված է 1269 համարը) և խնդրում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել պարեկային ծառայողի հետ՝ նրա որպիսիությունը պարզելու նպատակով։

Տեսնելով, որ մեր գերհզոր ոստիկանները վերջինիս գտնել չեն կարողանում կամ չեն ուզում, անկախ տրված խոստումից հետադարձ կապ ինձ հետ չեն հաստատում, սկսում եմ անձնական որոնողական աշխատանքները։
Մեկ էլ ըհը. հայտնվում է նույն էկիպաժը, որի հետևից էլ ես։ Ձայնային և լուսային ազդանշաններով կանգնելու խնդրանքս անտեսելով՝ պարեկային ծառայողը հատելով հոծ գիծն ու Կոմիտասի սիթիի խաչմերուկում տեղադրված լուսացույցի արգելող ազդանշանը, մտնում է հանդիպակաց երթևեկելի գոտի և դիմում փախուստի։ Մոտ կես ժամ որոնողական աշխատանքներից հետո վերջինիս կրկին գտնում եմ, այս անգամ արդեն նույնանման խախտումներով երթևեկում իր հետևից և կարողանում նրան կանգնեցնել։

Որպեսզի պարզ լինի. էկիպաժն իր փախուստի ընթացքում ոչ միայն կատարում էր տարբեր վարչական իրավախախտումներ, այլև երկու անգամ փողոցը մաքրող քաղաքացիների է համարյա թե ենթարկել վրաերթի։
Ինչևէ, թե ինչ է տեղի ունեցել պարեկային ծառայողներին կանգնեցնելուց հետո, կարող եք տեսնել ստորև հրապարակված տեսագրությամբ։

Հետգրություն․ ՀՀ ոստիկանության պետի 23․09․2020 թվականի 36-Լ հրամանով հաստատված պարեկային ծառայության կանոնագրքի 63-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները՝ նկատի ունենալով մարդու՝ ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
18:08 Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
20:00 5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով
17:12 Մերձավանի դեպքը ծաղկեփունջ էր. Արմավիրի դպրոցներում ավելի խայտառակ իրավիճակ է. ահազանգ
18:30 Սկանդալներ, «դավաճանություն» և ոչ միայն. ինչը չներեց Փաշինյանը Դիանա Գասպարյանին