Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:55 16-05-2025

Սա լկտիություն ու ապօրինություն է. Macan A.V.G և Jakone-ի համերգին դռները փակել են, մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան

Փաստաբան Գոհար Մելոյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ Մարզահամերգային համալիրում, որտեղ տեղի էր ունենում Macan A.V.G և Jakone-ի համերգը. դռները փակել են և մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել՝ հավելելով որ համերգի կազմակերպիչը Stage muse ընկերությունն է:

«Հիմա գտնվում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ այս բնագավառի հետ կապված որքան իրավունք կար ոտնահարվեց ու խայտառակ իրավիճակ է տիրում։ Դռները փակել են, համերգը ներսում սկսվում է, ու մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել։ Անհամար քանակի դեռահաս ու անչափահաս երեխաներ, որոնք լաց են լինում, վատանում են, վեճեր են սկսում։ Ինչքա՞ն հնարավոր է իմ ուղղությամբ, հանդարտեցնելով, առաջ եմ ընթացել, մի շարք իրավիճակներ փորձել եմ խնդրել՝ վատացող երեխային դուրս բերել, հետագայում տեսանյութեր կտեղադրեմ։

Թույլ չեն տվել մասնակցել համերգին, քանի որ կրկնակի ու եռակի են վաճառվել համերգի տոմսերը։ Մարդիկ տոմսեր են գնել, բայց հնարավորություն չեն ունեցել մտնել ներս՝ համերգը դիտելու։ Ժամը 8։30 տեսել են, որ դահլիճը լցվել է, դռները փակել են։ Հիմա շուրջ բոլորս լացող երեխաներ են»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս հարցով զբաղվելու է իրավական դաշտում և կոչ արեց մարդկանց վերադարձնել առնվազն նյութական վնասը։

«Stage museի ներկայացուցիչ կապվեք ինձ հետ»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է