Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 09:15 16-05-2025

Ոչ մի դպրոցում կրթություն չկա. հարցում

Վերջերս դպրոցներում հաճախ են տեղի ունենում տարբեր միջադեպեր ինչպես աշակերտների միջև, այնպես էլ՝ աշակերտների և ուսուցիչների, որոնք դարձել են հանրային քննարկման թեմա։ Այս դեպքերը երբեմն արտահայտվում են անհարգալից վերաբերմունքով կամ վեճերով, ինչը մտահոգություն է առաջացնում ինչպես ծնողների, այնպես էլ կրթական համակարգի պատասխանատուների մոտ։

Օրեր առաջ Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Գո՞հ եք արդյոք հանրակրթական դպրոցներում կրթական մակարդակից»։

Պատասխանները տարբեր էին, մի մասը գոհ էր, իսկ մյուս մասը՝ ոչ։

«Չեմ ուզում համեմատել, բայց շատ դժգոհ եմ, տալիս են պրիմիտիվ, ոչ մատչելի երեխաների համար, իմ կարծիքով՝ ճիշտը օնլայն տարբերակն է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուս քաղաքացու կարծիքով՝ ոչ մի դպրոցում կրթություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան