Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:05 07-04-2025

Անտեսված Սպիտակ. խաղահրապարակ չկա, ասֆալտ չկա, ապագա չկա

1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան երեք տասնամյակ, սակայն Սպիտակի բազմաթիվ թաղամասերում ժամանակը կարծես կանգ է առել։ Այսօր էլ՝ 2025 թվականին, քաղաքում կան տասնյակ տնակներ, որոնք վաղուց պիտի անցյալում լինեին։ Շատ ընտանիքներ շարունակում են ապրել վթարային ու ժամանակավոր կառույցներում՝ առանց ջեռուցման, կոյուղու և ապահով պայմանների։

Թաղամասերից շատերը չունեն ասֆալտապատված ճանապարհներ. գարնանն ու աշնանն այստեղ հողը վերածվում է ցեխի, իսկ ամռանը՝ փոշու։ Երեխաները խաղում են կիսաքանդ բակերում՝ առանց խաղահրապարակի։ Սպիտակի որոշ թաղամասերում նույնիսկ լիարժեք խաղահրապարակ չկա, ինչը խանգարում է համայնքային կյանքի զարգացմանը։ Խաղահրապարակներն էլ որտեղ կան, միայն կենտրոնական թաղամասերում են: Հուշարձանի հարևանությամբ գտնվող փողոցը շարունակում է մնալ անտեսված:

Տարեցներն օրերն անցկացնում են խոնավ ու չնորոգված տնակներում, որոնց մի մասը կառուցվել էր ժամանակավորապես՝ 1988-ի ցուրտ ձմռանը դիմակայելու համար։ Սակայն այդ «ժամանակավորները» երկար տարիների անտեսված իրականություն դարձան։

Չնայած պետական մակարդակով խոստումների պակաս երբեք չի եղել, գործնական արդյունքները մնում են թղթի վրա։ Տարիներ շարունակ խոսվում է վերականգնման ծրագրերի մասին, սակայն արդյունքները զգալի չեն։ Մինչդեռ Սպիտակի քաղաքացիները վաղուց արժանի են արժանապատիվ կյանքի պայմանների։

«Տնակները չեն վերանում, խաղահրապարակներ չկան, ճանապարհ չկա՝ ապագա էլ չկա։ Երիտասարդները փախչում են, մարդիկ գործ չունեն, իսկ մենք ապրում ենք մոռացված քաղաքի մեջ», — ասում է Սպիտակի բնակիչներից մեկը՝ խոնավ պատերով տնակի դռան առաջ կանգնած։

Սպիտակը հիշեցում է ոչ միայն աղետի մասին, այլ նաև պետության նկատմամբ ունեցած վստահության անտեսված պատմության։ Ամեն չասֆալտապատված փողոց, ամեն տնակ, ամեն գոյություն չունեցող խաղահրապարակ՝ լուռ վկայությունն է անտեսված ու դատարկվող քաղաքի, որտեղ աշխատատեղեր անգամ չկան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից