Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:07 19-08-2024

Սքեյթ-պարկը խաղահրապարակ չէ, երեխաները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ. Սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ

Oragir.News-ն այսօր՝ օգոստոսի 19-ին, այցելեց Երևանում գտնվող Սքեյթ-պարկ։

Մենք ահազանգ էինք ստացել Սքեյթ-պարկի ֆեդերացիայի անդամներից, որ երեխաների Սքեյթ-պարկ մուտքի պատճառով իրենք ուղղակի չեն կարողանում իրենց սիրելի սպորտաձևով հանգիստ զբաղվել, վախենում են, որ միգուցե մի սխալը կարող է ճակատագրական լինել թե՛ երեխայի,և թե՛ իրենց համար։

Oragir.News-ին տված հարցազրույցում Սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը պատմեց Սքեյթ֊պարկի ստեղծման, դրա սխալ կառուցվածքի, երեխաների ծնողների հետ մշտական անհամաձայնությունների և կռիվների մասին։

«Սա ավելի շատ պահանջ է, զգուշացում, որ հասկանան` սա խաղահրապարակ չի, երեխան կարող է շատ լուրջ վնասվածքով դուրս գալ, ու ո՞վ է մեղավոր։ Սպորտի սիրահարները, այսինքն` մենք, զբաղվում ենք պրոֆեսիոնալ սպորտով, պատրաստում ենք մարզիկներ, որոնք պետք է Հայաստանը ներկայացնեն արտերկրում, բայց գալիս են, որ այստեղ մարզվեն ու ժամերով սպասում են, թե երբ երեխաները պետք է դուրս գան, որ իրենք արդեն սկսեն մարզումը, և դա նորմալ չէ»։

«Կռվի վիդեոյի օրը ես այստեղ սքեյթ էի քշում. հենց այստեղ փոքր երեխա էր նստած, հազիվ էր քայլում (երևի 3 տարեկան կլիներ), մոտեցա, ասում եմ, որ եթե սքեյթս քեզ կպչի, քեզ կարող է ցավեցնել, հետո գնաց, էդ պահին տղաները տարան, որ իջա, եկավ նույն տեղը, ու ստիպված իրեն պահելու համար ես ընկա այն կողմ, սքեյթս գցեցի մյուս կողմում, որ չվնասեմ իրեն։ Պտտվեցի, ասացի` տե'ս, համարյա քեզ էի կպչում, մեկ էլ մի տղամարդ ասում է` խի՞ ես խառնվել իրար, քուրո՛ ջան»,- ասաց ֆեդերացիայի անդամներից Արփինե Եփրիկյանը։

Oragir.News կապվեց նաև Սքեյթ֊պարկի տնօրենի հետ, որը չցանկացավ հարցազրուց տալ Oragir.News-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Սքեյթ-պարկում։ Տղամարդը երեխայի հետ մտել է տարածք, որտեղ արգելված է երեխաների մուտքը։ Նրան խնդրել են դուրս հանել երեխային՝ երեխայի իսկ անվտանգության համար, սակայն վերջինս սկանդալ է սարքել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից