Ներքին 5 տարի առաջ - 22:15 06-09-2021

Երևանում ավարտվում են սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները

Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ հանրային սքեյթ-պարկ հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են լայն թափով: Շուտով ավարտուն տեսք կստանա Հրազդան գետի վրա կառուցվող 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Այս պահին տեղադրվում է կամրջի վերջին հենարանը: Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ:

«Մայրաքաղաքում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված կցորդների ակտիվ ապամոնտաժումը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ համայնքի ուժերով արդեն իսկ տարհանվել է 49, տնտեսվարողների միջոցներով՝ 8 շարժական կետ:
Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ, սանիտարական խնդիրները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը