Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 15-05-2025

«Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու համար 6 ամիսն էլ է բավարար․ հարցում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ «Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է»,- նշել է նա։

Վարդապետյանն ասել է, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «7 տարին բավարա՞ր է «Մարտի 1»-ի և «»Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու համար»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ 7 տարին նույնիսկ շատ է այդ գործերի բացահայտման համար։

«Ինձ թվում է՝ շատ է 7 տարին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեղավորներն իրենց մեղքը չեն ընդունում։

«Դա նենց գործ ա, որ կարող ա 10 տարի էլ տևի, որովհետև մարդիկ իրանց վրա չեն վերցնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իրենց ձեռնտու չէ բացահայտելը։

«Եթե ձեռնտու լիներ, կբացահայտեին»,- ասաց նա։

«Էդ պիտի 6 ամիսն էլ բավարար լիներ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող