Մինչ գործակարգավարական նիստին անդրադառնալը՝ քաղաքապետ Հրաչ Սարգսյանը շնորհավորեց Նորք-Մարաշ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին։
ԱԻՆ-ից տեղեկացրին, որ հաշվետու ժամանակաշրջանում 310 դեպք է արձանագրվել, 159-ը՝ կենցաղային բնույթի, 5 ինքնակամ շինության դեպք:
«Վեոլիա ջրից» ասացին, որ հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել 558 վթար՝ կոյուղագծի և ջրագծի:
«Երևան գազից» նշեցին, որ հաշվետու ժամանակահատվածում 3 վթար է արձանագրվել:
«Հայաստանի էլցանցերից» հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում 69 անջատում է եղել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ տեղեկացրին, որ ստացվել է թվով 2 ահազանգ:
Քաղաքապետն ասաց, որ ՍԱՍ սուպերմարկետի և Ամիրյան փողոցի հատվածում անձը սարքել է առևտրային կենտրոն, որը քաղաքացիների ազատ տեղաշարժին խանգարում է՝ հավելելով. «Անձը ոչ թե ընտանիքն է պահում, այլ բիզնես է անում»։
Տեսչական մարմնից ասացին, որ բազմիցս տասը միլիոն դրամ գումարի չափով տուգանել են այդ անձնավորությանը և սկսում են ուժեղացված ռեժիմ. «Արաբկիրից իջել է Կենտրոն, գործերը այնտեղ լավացան, իջա՞վ»։
«Երևանի էլեկտրատրանսպարտ ՓԲԸ տնօրենը հայտնեց, որ հաշվետու ժամանակաշրջանում գիծ է բաց թողնվել 249 շարժական ավտոբուս:
Քաղաքապետի հարցրեց՝ արդյո՞ք մրցույթ դրել են ավտոբուսների և տրոլեյբուսների համար, ինչպե՞ս են իրականացվելու չորացման աշխատանքները, շորո՞վ, և հավելեց. «Արդեն չորրորդ ամիսն է՝ պռավալ եք տալիս այդ գործը: 600-ին մոտ ավտոբուսներ ենք ունենալու ու ուզում ենք մեկ լվացման նորմալ կետ ունենալ, որը չի ստացվում այդպես էլ։ Մի հատ էլ քառասուն քանի միլիոն չեմ ծախսելու բյուջեից, գնացեք, նորմալ բնութագիր գրեք։ Սխալ տեղեկատվություն տալու համար նկատողություն կստանաք, լավ է, որ այս ամենը ձայնագրվում է։ Ես էնքան պարապ եմ, որ շաբաթ-կիրակի նստեմ նայեմ, թե իմ հանձնարարականներն ով է արել, ով չէ՞։ Մեկ տարի է՝ եկել աուդիտ են անում, ձեր հեչ վեջը չի, էս ի՞նչ է նշանակում, հանձնարարական կա, ոչ մի բան չեք անում։ Քաղաքացուն էլ ասում եք՝ ինչ ուզում եք, գնացեք բողոքեք։ Էդ ա ձեր հիմնարկի վիճակը»։