Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:06 14-05-2025

2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը

Արդեն 11 օր է, ինչ Մարմարիկում շարունակվում են փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները։

Oragir.News-ի հետ զրույցում Տիգրանի հայրը՝ Նորայրը, ասաց, որ ընտանիքը դեռ հույս ունի և սպասում է հրաշքի։

Նրա խոսքով՝ այս պահին որևէ նոր տեղեկություն չկա, իսկ եթե լինի՝ ինքն անձամբ կհաղորդի։ «Խնդրում եմ, սուտ լուրեր չտարածեք։ Դրանք ցավ են պատճառում մեր ընտանիքին։ Վարկածները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց փոքրիկի հայրը։

Նորայրը նշեց, որ նման ցավ չէր ցանկանա նույնիսկ այն մարդկանց, ովքեր սխալ կամ սուտ տեղեկություններ են տարածում։

«Մեր հույսը միայն Աստված է»,- ասաց փոքրիկի հայրը՝ խնդրելով բոլորին աղոթել Տիգրանի վերադարձի համար։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան